Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ էր ներկայացրել՝ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այդ պահին հանդիսանում էր ԱԺ պատգամավորության թեկնածու։

Համացանցում հրապարակվել էր մի ձայնագրություն, որտեղ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում էր աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն: Չարչյանին վերագրվող ձայնագրության մեջ, մասնավորապես, հնչում է. «Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա և, այսպես ասած, «պոլնի պռախոդնի» տեղ ա: Բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊ առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, և այլն, և այլն։ Չէ: Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների»:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել