Ինովացիա

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգից` 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

1 րոպեի ընթերցում

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգից` 1 մբ սկսած 4.4 դրամից սակագնով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա,կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝Վրաստան, ԵգիպտոսկամԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոումինգում»փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը`1 ՄԲսկսած4.4 դրամից,ընդ որում՝50-իցավելի երկրում: 2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։

«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր էմնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոումինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոումինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում