Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների անունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն):

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն):

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն):

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին