Հասարակական

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին արձագանքելու համար. Ալեն Սիմոնյանն ու Կնյազ Հասանովը հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին արձագանքելու համար. Ալեն Սիմոնյանն ու Կնյազ Հասանովը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը:

Կնյազ Հասանովը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, և թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության և վերաբերմունքի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ¦»,-ընդգծել է Հասանովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում