Հասարակական

Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է. Ալեն Սիմոնյան 

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է. Ալեն Սիմոնյան 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը համակարգվելու է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Լրագրողները հնարավորություն են ունենալու պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալիս են շենք, նույն հարցազրույցները անել, բայց, կներեք, չեն գնալու, դուռը չեն բացելու մտնեն պատգամավորի սենյակ: Չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ: Հաճախ խոսում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների վարվելակերպի հետ կապված, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգված դժգոհ է լրագրողների աշխատանքից և վարվելաձևից»,- ասաց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահը դիմեց նաև այն լրագրողներին, ովքեր սոցիալական ցանցերում վիրավորանքներ են հնչեցնում քաղաքական գործիչների, պետական պաշտոյնաների հասցեին:

«Հարգելիներս, մի համարեք, որ դուք իրավունք ունեք հասարակական հարթակներում, սոցիալական ցանցերում վիրավորանքներ հնչեցնել պետական պաշտոնյաների, ազգային ժողովի պատգամավորների, հասարակական գործիչների նկատմամբ և հետո զարմանալ, որ իրենք ձեզ հարցազրույց չեն տալիս կամ փորձում են համակարգել աշխատանքը, որպեսզի դուք միջանցքներով չվազեք, այլ լինի կոնկրետ տեղ, որտեղ կմոտենա պատգամավորը, իշխանության ներկայացուցիչը և հարցազրույց կտա»,- ասաց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում