Արցախ

Արցախի և Հարավային Օսիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի և Հարավային Օսիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում