Բացահայտ կեղծիք են Բաքվի պնդումները, որ եռակողմ հայտարարությունը սահմանում է ԼՂ-ից հայկական զորամիավորումների դուրսբերումը. ՀՀ ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հայտարարության մեջ, ըստ որի, վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ «Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծելով, որ նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում, ՀՀ ԱԳՆ-ն շեշտում է. «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է։

Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում եւ Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է»:

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ «Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն՝ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։

Հայերեն العربية English Français Русский

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

Հայաստանի ԱԳ նախարարի հետ բաց քննարկում ենք ունեցել և մի շարք հարցերում հասել փոխընդունելի հանգուցալուծման․ Լավրով

Հունիսի 1-ն` օպերային աստղերի հետ. Երևանի քաղաքապետարանն ու Օպերային թատրոնը մրցույթ են նախաձեռնել

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը