ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թեկնածուին և նրա կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը:

Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը նկատեց, որ նախորդ 2.5 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն վերջին տարիներին, կորոնավիրուսով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է եղել:

«Համավարակը մարտահրավեր էր ողջ աշխարհի համար: Անկախ առողջապահական համակարգի զարգացման աստիճանից՝ որևէ երկիր պատրաստ չէր համավարակին, նրա հետևանքներին դիմագրավելուն և պատշաճ հակազդելուն: Եվ շատ ավելի զարգացած, կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում համաճարակային իրավիճակն ավելի անբարենպաստ էր, քան Հայաստանում: Դժբախտաբար, ունեցանք նաև պատերազմ, և առողջապահական համակարգի համար բացվեց երկրորդ ճակատը: Վստահեցնում եմ՝ արվել է առավելագույնը, որպեսզի մեղմվի համավարակի ազդեցությունը, պատշաճ պայքար տարվի, առավելագույնը, որ վիրավոր զինվորները ստանան պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև պատշաճ կերպով սպասարկվի քաղաքացիական բնակչությունը»,- նշեց Զեյնալյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանի որ դա է համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարի ձևը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին