Քաղաքականություն

ՔՊ-ն ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանին

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը:

Պատգամավոր Կնյազ Հասանովը քննարկումների ժամանակ բարձրացրեց ազգային փոքրամասնությունների շրջանում մանկավարժների, մայրենի լեզվի ուսուցիչների պակասի հարցը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին: Ի պատասխան Գաբրիելյանը նշեց, որ միանշանակ աջակցելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նմանօրինակ հարցերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում