Սպորտ

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

1 րոպեի ընթերցում

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։

Այս հեռուստաալիքներով կիրականացվի ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակումը, իսկ այսօր երեկոյան ֆուտբոլասերները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի-Վիլյառեալ» եզրափակիչ խաղը:

«Շարունակում ենք #UcomSport-ի շրջանակում լավ լուրերով կիսվել սպորտի սիրահար մեր բոլոր uTV բաժանորդների հետ: ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Սերիա Ա, Լա Լիգա, Բունդեսլիգա՝ այս ամենն արդեն իրականություն է մեր սպորտասեր բաժանորդների համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Այս հեռուստաալիքներով կարելի է դիտել սպորտի համաշխարհային դեմքերի մասին պատմող վավերագրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Ավելին, երկու հեռուստաալիքների սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով կներկայացվեն տարբեր մարզիկների ու մարզասերների պատմություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում