Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Օգոստոսի 2-ին կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է առաջին մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը (ՌԴ/Հոլանդիա)։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։

Վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի երկրորդ մրցանակներին։

«Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում. Էլեն Խաչիկյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Սերգեյ Քեչեկ) առաջին մրցանակ («May Music Cup» Ղազախստան, Աստանա): Մարի Շարբաթյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Արմեն Բաբախանյան) առաջին մրցանակ («Elevato» դաշնակահարների միջազգային մրցույթ, Բեռն, Շվեյցարիա), երկրորդ մրցանակ (Շոպենի անվան միջազգային մրցույթ, Հարթֆորդ, ԱՄՆ): Ալեքս Գրիգորյան՝ (թավջութակ, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան) առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթ, Young talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Լյանա Ուլիխանյան՝ (թավջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Արմինե Ավետիսյան) առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթի junior talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Դավիթ Բաբայան՝ (ջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Ալեքսանդր Կոսեմյան) Առաջին մրցանակ («Muse» միջազգային մրցույթ, Հունաստան):

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա