Հայկական իրավական կենտրոնն Ադրբեջանի կողմից սպանված հայ ռազմագերիների գործով ՄԻԵԴ-ում իրավական գործընթաց է սկսել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), համագործակցաբար ՀՀ-ում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է, որ թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։

Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:

«Չկարողանալով պաշտպանել գերության մեջ գտնվողների կյանքը և չկարողանալով հետաքննել սպանված գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրավունքներն ու չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ի և եվրոպական բոլոր հարակից կառույցների պարտականությունն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետությանը պատասխանատվություն ստանձնել», - ընդգծում է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված հայկական իրավական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ առավել, քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։ Համագործակցող կազմակերպությունների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացվեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդեպ կիրառել միջանկյալ միջոց։ Մշտական աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից պահվող այլ ռազմագերիների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու և բացահայտումներ անելու ուղղություններով, հետամուտ լինելու ինչպես նրանց ազատությանը, այնպես էլ կյանքի իրավունքին։

Հայկական իրավական կենտրոնը հրապարակել է այն անձանց անուն-ազգանուններն ու սպանության դեպքերը, որոնց առնչությամբ սկսվել է իրավական գործընթաց։ Հաշվի առնելով սպանության դեպքերի առանձնակի դաժան բնույթը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը թարգմանաբար չենք հրապարակում։

Ադրբեջանական վայրագությունների արդյունքում գերության մեջ սպանված մեր հայրենակիցներն են Վահրամ Լալայանը, Վոլոդյա Աղաբեկյանը, Արսեն Ղարախանյանը, Յուրի Ադամյանը, Բենիկ Հակոբյանը, Մուշեղ Մելքումյանը, Նարեկ Բաբայանը, Գենադի Պետրոսյանը, Յուրիկ Ասրիյանը, Սարգիս Մանուկյանը, Լյուդվիգ Ավդալյանը, Սենիկ Խուրշուդյանը, Հուսիկ Հովակիմյանը, Կարեն Ներսիսյանը, Հայկ Հարությունյանը, Ալբերտ Ստեփանյանը, Գրիշա Գրիգորյանը, Սասուն Պետրոսյանը, Սամվել Սմբատովը»:

Հայերեն العربية English Русский Türkçe

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում