ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իրեն արտաքին հարաբերությունների նախագահի թեկնածու առաջադրելու համար:

«Հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միայն: Ըստ այդմ, հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային և պետական շահը, և այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ առկա պատրանքները` առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և ընկալելով, որ ոչ ոք մեզ չի փրկելու և պարտավոր էլ չէ, և որ մեր միակ հաջողության երաշխիքը ինքներս ենք»,- ասաց Աղաջանյանը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին