Հասարակական

Գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ

2 րոպեի ընթերցում

Գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերիների հարազատները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի գերատեսչություններին, միջազգային հանրությանը: «Ազատություն հայ պատանդներին», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի համաձայնագրից». այս և այլ գրառումներով պաստառներով գերիների հարազատները հավաքվել են գործադիրի շենքի մոտ և ակնկալում են հստակեցում գերիների խնդրում:

Պաստառները ներկայացված են անգլերենով և ռուսերենով: Հարազատները ցանկանում են իմանալ, թե ինչ տեղաշարժ կա գերիների վերադարձի գործընթացում և երբ են նրանք վերադառնալու: Հավաքվածները նկատեցին, որ արդեն 8 ամիս է անորոշ վիճակ է, գործընթացն այնքան ձգձգվեց, որ Ադրբեջանում հայ ռազմագերիները ազատազրկման դատապարտեցին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտահոգիչ հարցերի հետ կապված որևէ կոնկրետ պատասխան չկա:

Գերիների հարազատներն առաջիկայում ևս շարունակելու են իրենց խաղաղ ակցիան՝ փորձելով գրավել աշխարհի տարբեր երկրների ուշադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում