Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Eurowings ավիաընկերությունն օգոստոսի 6-ից կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին: Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով:

Eurowings-ը շուկայի այս հատվածի առաջատարն է և աճող պահանջարկի շնորհիվ ավելի է ընդլայնում իր դիրքերը: Ընդհանուր առմամբ, Eurowings-ի երթուղային ցանցը Եվրոպայում ներառում է ավելի քան 100 ուղղություն:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»:

«Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Չվերթեր կարելի է ամրագրել Eurowings կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով՝ սկսած 129,99 եվրոյից: Գները ներկայացված են միակողմանի ուղղության համար:

Բոլոր չվերթերի դեպքում Eurowings-ի ուղևորներն օգտվում են Lufthansa խմբի առողջապահության և հիգիենայի ոլորտի առաջատար հայեցակարգից: Ավիաընկերությունն իրականացրել է համապարփակ պաշտպանիչ և հիգիենիկ միջոցառումներ իր ամբողջ ճանապարհորդական ցանցում՝ ուղևորներին անվտանգ կերպով իրենց նշանակման վայր հասցնելու և լավագույն աջակցություն ցուցաբերելու համար՝ սկսած ճանապարհորդության պլանավորումից մինչև վերջնակետ հասնելը, ինչպես նաև Գերմանիա վերադառնալու ընթացքում: Eurowings-ի օդանավերում դիմակ կրելը մնում է պարտադիր:

Eurowings-ը Lufthansa խմբի «հանգստի կազմակերպման» ավիաընկերությունն է և, հետևաբար, աշխարհի ամենամեծ ավիացիոն խմբի մի մասը: Eurowings-ը Դյուսելդորֆի, Համբուրգի, Շտուտգարտի և Քյոլն/Բոնի օդանավակայանների շուկայի առաջատարն է և ներկայումս ունի շուրջ 100 ինքնաթիռից բաղկացած շարժակազմ: Eurowings-ը հիմնականում կենտրոնացած է low-cost ապրանքների և ծառայությունների վրա և առաջարկում է ուղիղ չվերթեր Եվրոպայի ներսում: Ամռան թռիչքների ժամանակացույցում ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ավելի քան 100 ուղղությամբ: Իր լայնածավալ երթուղային ցանցով և շուտով արդեն 10 միջազգային բազաներով` ներառյալ Եվրոպայի թիվ մեկ հանգստի կղզին` Պալմա դե Մայորկան, Eurowings-ը Գերմանիայի ամենամեծ «արձակուրդային» ավիաընկերությունն է: Ներկայում Eurowings-ն ունի շուրջ 3500 աշխատակից ամբողջ Եվրոպայում:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ