ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:

Քվեարկության էր դրվել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 68:

ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ խմբակցությունները նիստեր են հրավիրել, ընտրել են նիստերի քարտուղարներ և ղեկավարներ:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կդառնա 2 առանձին հանձնաժողով:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով,

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը