Քաղաքականություն

Վահագն Խաչատրյանը չպատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատրյանը չպատասխանեց Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե իր նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ մոտեցումների խնդիր է։ «Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր, որ դա առնետավազք է, Խաչատրյանն արձագանքեց․

«Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում