Virgin Galactic-ը հայտարարել Է տիեզերական չվերթների տոմսերի վաճառքի մասին
1 րոպեի ընթերցում
![Virgin Galactic-ը հայտարարել Է տիեզերական չվերթների տոմսերի վաճառքի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060067.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Virgin Galactic ընկերությունն սկսում Է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում Է 450 հազար դոլարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում Է «տիեզերագնացության մասնավոր շուկայում» գնորդների համար երեք տարբերակների մասին. բացի մեկ տեղից, ընկերությունն առաջարկում Է «ընտանեկան փաթեթ» կամ չվերթի ամբողջական հետգնման հնարավորություն: Unity տիեզերանավի հաջորդ թռիչքը պլանավորված Է սեպտեմբերի վերջին, այդ առաքելության համար վճարել Է Իտալիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ): Virgin Galactic-ը հուլիսի 11-ին հաջողությամբ իրականացրել Է իր Unity տիեզերանավի արձակումը՝ չորս մարդուց բաղկացած անձնակազմով, որը գլխավորել Է ընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը:
Կրիչ ինքնաթիռից առանձնանալուց հետո Unity-ն ինքնուրույն բարձրացել Է ավելի քան 80 կիլոմետր, որտեղ անձնակազմը մի քանի րոպե կարողացել Է զգալ անկշռությունը: Դրանից հետո ապարատը ձեռնամուխ Է եղել իջնելուն եւ շուտով վայրԷջք Է կատարել ամերիկյան Նյու Մեխիկո նահանգում գտնվող մասնավոր տիեզերակայանի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: