Հասարակական

ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ Քոչարյանին

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին երկարամյա ծառայության համար, հանձնել պատվոգիր և հուշանվեր, մաղթել ամենայն բարիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում