Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան մեկ ձայն է պակասել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն: Ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: Օհանյանը հայտնեց, որ կրկին Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրում:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր չի մասնակցել ընտրությանը և հետաքրքրվեց, թե ինչու: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունից 2 հոգի կալանավորված են, մեկը հարգելի պատճառով բացակա է:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել էր, որ կողմ է քվեարկելու Սաղաթելյանի թեկնածությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել էր, որ կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ Սաղաթելյանի ընտրության համար:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

ԱԺ երկու փոխնախագահները իշխանական խմբակցությունից են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը