«Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 5-ին երկրպագուները դիմավորեցին Տոկիոյի 32-րդ ամառայինՕլիմպիականխաղերից վերադարձած արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին և բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց հետ նաև Հայաստան են ժամանել ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:

«Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի իրոք հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց, իմ օրը չէր», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը Հայաստանում առկա պայմանների համատեքստում հաղթանակ է համարում: «Սա մենակ իմ հաղթանակը չէ, սա բոլորիս հաղթանակն է: Երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկե մեդալ եմ համարում: Գիտեք, թե ինչ վիճակում ենք: Սառույցը կոտրվեց և բոլորիս համար հասանելի դարձավ»,- ասաց Դավթյանը:

Օլիմպիական մեդալակիրներին դիմավորելու էին եկել նաև Սիմոն Մարտիրոսյանի և Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչումԱրթուրԴավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Հայերեն English Русский

Երիտասարդության միջազգային օրը Կապանում. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփմանը

Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրավունք չունի այն միջանցք կոչել. Կարապետյանը՝ TRIPP-ի մասին

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 250-ը

Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է ակտիվացնել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլաններն սպառնալիք են ներկայացնում ՌԴ-ի համար. Պուտին

Պուտինը նշել է, որ Կուրիլյան կղզիների նկատմամբ Ճապոնիայի հավակնությունները հիմնավորված չեն

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով. Հայկ Ֆարմանյան

«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է