ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու մեր պայքարի թիրախները. Իշխան Սաղաթելյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները, իրենց պայքարի թիրախները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը այս մասին վստահեցրեց իր ընտրության հարցի քննարկմանն ԱԺ ամբիոնից:

«Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված՝ ԱԺ-ի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են»,- ասաց Սաղաթելյանը:

Նա պնդեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա, գործող իշխանության հետ նա ապագա չի տեսնում:

«ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ-ի նախագահությունում և խորհրդում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներն ու սպառնալիքներին, որոնք կանգնած եմ մեր պետականության առջև: Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի թիրախները, ոչ էլ օրակարգերը: Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ կապ չունի նստած կլինեմ նախագահությունում, թե ներքևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Սաղաթելյանը:

Նա ԱԺ փոխնախագահի աշխատանքը ևս մեկ լրացուցիչ գործիք է համարում ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր: Ըստ Սաղաթելյանի՝ իրենց ուժին քվեարկողները քվեարկել են ոչ միայն իրենց ԱԺ գործուղելու, այլ նախ և առաջ իրենց միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: «Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել»,- ասաց նա ու շեշտեց՝ նպաստելու է սփյուռքի հետ վստահության խորացմանը, խորացնելու է խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը