Քաղաքականություն

Վահե Հակոբյանն ազատվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Վահե Հակոբյանն ազատվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին անձամբ տեղեկացրեց Վահե Հակոբյանը:

«Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում