Մշակույթ

Երաժշտություն, մեղր և հատապտուղներ, գարեջրի ու սննդի զուգակցում, խորոված. փառատոնաշատ օգոստոս

1 րոպեի ընթերցում

Երաժշտություն, մեղր և հատապտուղներ, գարեջրի ու սննդի զուգակցում, խորոված. փառատոնաշատ օգոստոս

ԵՐԵՎԱՆ,4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի օգոստոս ամիսը խոստանում է փառատոններով ու դրական լիցքերով լի օրեր պարգևել Հայաստանի բնակիչներին և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներին:

«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում կարևորագույն և ամենահետաքրքիր միջոցառումների ժամանակացույցը:

Օգոստոսի 7-8-ը Սևանում կայանալու է Միջազգային երաժշտական փառատոն, օգոստոսի 14-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում կկայանա «Մեղրի և հատապտուղների» փառատոնը:

Գարեջրի սիրահարները, օգոստոսի 14-15-ը, սննդի զուգակցմամբ, կարող են վայելել խմիչքը՝ Երևանի Զաքյան փողոցում տեղակայված տաղավարներում:

Համադամասերների համար օգոստոսի 22-ը կարող է լինել անզուգական հայկական խորովածի համտեսի օր: Փառատոնը կայանալու է Լոռու մարզի Ախթալա քաղաքում:

Օգոստոսի 25-28-ին կկայանա «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը, իսկ օգոստոսի 15-ին էլ «Երազ» այգում կանցկացվի խաղողօրհնեքը, որի ժամանակ կլինի բուն արարողակարգը, ժողովրդական պարեր, խաղեր և կենդանի երաժշտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում