Moscow Classic Ensemble-ը Հայաստանում հանդես կգա «Ամառային համերգ»-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում օգոստոսի 14-ին «Ամառային համերգ»-ով հանդես կգա Moscow Classic Ensemble-ը:

Խմբի ինքնատիպ մշակումները նրբորեն միաձուլում են տարբեր երաժշտական ժանրեր: Համերգի ընթացքում կհնչեն դասական կոմպոզիտորների հազվադեպ հնչող մանրանվագներ և ջազային մեղեդիներ: Միայն այս անսամբլի կատարմամբ կարելի է ունկնդրել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» գործիքավորումը բուգի-վուգի ոճով:

Moscow Classic Ensemble-ի երաժիշտները միջազգային մրցույթների դափնեկիրներ են, որոնք մշտապես փնտրում են նոր մեղեդիներ և ժանրեր։ Օգոստոսի 14-ին Moscow Classic Ensemble-ի ամառային համերգի ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործությունների յուրօրինակ գործիքավորումները:

Խմբի երիտասարդ մենակատարները Հայաստանի պետականֆիլհարմոնիայի ակադեմիական միջավայրում հանդիսատեսին կներկայացնեն դասական էստրադայի հայտնի ստեղծագործություններ և օգոստոսյան երեկոյի ընթացքում ունկնդիրներին կպարգևեն ամառային տրամադրություն:

Անսամբլի կազմում հանդես են գալիս երաժիշտներ Անդրեյ Յուրգենսոնը (կլարնետ), Մաքսիմիլիան Կատենինը (ֆագոտ), Մարկ Ռևինը (գալարափող), Բեկդոոլոտ Միրզագուլովը (հոբոյ), Մարգարիտա Գալկինան (ֆլեյտա): Երիտասարդ մենակատարներ՝ Արին Քալաշյան, Մարիամ Քալաշյան, Ագին Վոլեն, Անդրեյ Վոլեն: Որպես հրավիրված մենակատար հանդես կգա Անդրեյ Շեյկոն (դաշնամուր):

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից