Դատավորների ավտոմատ մակագրման ծրագրում արտաքին միջամտության փաստով հարուցվել է քրգործ. կատարվում է քննություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ որոշ դատարաններում չեն գործում դատավորների ավտոմատ մակագրման ծրագրերը և ի՞նչ փաստով է հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջհանգիրյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ և հավելեց, որ ավտոմատ մակագրման ծրագրի գործարկումը որոշ դատարաններում դադարեցվել է, քանի որ արտաքին միջամտության փաստով քրեական գործ է հարուցվել:

«Քրեական գործի հարուցումը մեզ դրեց բավականին արտառոց վիճակի մեջ, քանի որ հուլիսի 21-ին, գործի նախաքննության հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ Սահմանադրական օրենքի «ՀՀ դատական օրենսգրքի» 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Նման իրազեկումներ ստացել են նաև այն դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել: Այդ ընթացքում մենք ստացանք նաև այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ խափանվել է ավտոմատ մակագրման ծրագիրը: Մեր օրենսգիրքը 41-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նման պարագայում պարտավորեցնում են դատավորին այդ մակագրումները կատարել ձեռքով, մինչև խնդրի կարգավորումը»,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ համակարգը չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության և վարչական առաջին ատյանի, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններում:

ԲԴԽ որոշմամբ՝ նախագահի պաշտոնակատարը ընդունել է ԱԱԾ քննչական դատական դեպարտամենտի ղեկավարին ու պարզաբանումներ է ստացել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ավտոմատ համակարգը նորից վերագործարկելու համար: Նա ընդգծեց, որ կատարվում են քննչական գործողություններ, նշանակվելու է փորձաքննություն:

«Իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլև ինձ տեղեկացրել են, որ ունեն ապացույցներ կոնկրետ գործերով: Այս խնդիրը պետք է լուրջ քննության առարկա դառնա»,- ասաց Ջհանգիրյանը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին