«Գառնի» պատմամշակութային տաճարում տեղի կունենա Մոսկվայի փողային նվագախմբի համերգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 13-ին, ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային տաճարում Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ:

Ծրագրում կհնչեն Յո. Հայդնի, Կ․ Դեբյուսիի, Է․ Գրիգի, Մ. Պ. Մուսորգսկու, Ի․ Ֆ․ Ստրավինսկու,Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որը ո՛չ միայն հնարավորորություն կտա մասնակիցներին վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաև խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանը հետպատերազմյան կյանքին։

Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են նաև երաժշտական գործիքներ ձեռք բերել Հադրութից և Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա երաժշտական գործիքների կարիք ունեն։

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա