Մեկնարկել է ութերորդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Այս խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորն է «Քաղաքացիական պայմանագիր»-ից Կնյազ Հասանովը: Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ընդհանուր առմամբ խորհրդարան է անցել 107 պատգամավոր:

Առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Չորս քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, թեև ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Հայերեն English Français Русский Türkçe

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար