Թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղատների գործունեությանը և խաղատնային բիզնեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն ընդգծեց, որ չեն կարող և չեն էլ ուզում որևէ մեկին արգելել խաղատուն գնալ, բայց ուզում են նրանց ճանապարհին որոշակի արգելակներ դնել: «Սա մեր քաղաքականությունն է ՝ ձևավորված քաղաքացիների պահանջարկի հիման վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա ճիշտ մոտեցում է, որովհետև կան մարդիկ, որոնք ունեն պատշաճ միջոցներ այդպիսի ժամանց իրենց թույլ տալու: «Բայց ես հիշում եմ Կապան կատարած իմ այցելությունը, երբ մարդիկ, հիմնականում կանայք, ինձ ասում էին, որ հենց բակերում այդ գրասենյակները դրած են, և ամուսինները, աշխատավարձ ստանալիս, հենց շքամուտքի դիմաց աշխատավարձի հաստատուն մի մասը թողնում են այդ գրասենյակներում: Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքներից տանել: Մեր գործողությունների նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլ նաև խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը։ Դա պետք է ոչ թե որոգայթ լինի մարդկանց համար, այլ՝ ժամանցի, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կան որոշակի տարբերություններ ներդրումների պարագայում խաղատների գործունեությունը թույլատրելու, իսկ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը մերժելուև միջև։ «Օրինակ, երկու ներդրող ունեն հավակնություն 80 մլն դրամ և ավել ներդրում կատարելու և Երևան քաղաքում ունենալու խաղատների թույլտվություն։ Այստեղ կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց կոնկրետ ներդրման պարագայում թույլ ենք տալիս։ Դա ունի կոնկրետ պատճառ. այդ խաղատները, օրինակ, պետք է լինեն հյուրանոցների վերնահարկում և փողոցից առանձին մուտք չպետք է ունենան։ Այս պայմանները պետք է ամրագրենք կոնկրետ կանոններով։ Ուրիշ բան է, երբ դա փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակ է, մեկ այլ բան է, երբ այն հինգաստղանի հյուրանոցի վերնահարկում գտնվող խաղատուն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ Երևանի կենտրոնում գտնվող խաղատունը ոչ թե պետք է որոգայթ լինի քաղաքացիների համար, այլ մի տեղ, որտեղ գնում են «գիտակցված փող ծախսելու»:

Հայերեն

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս