Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերին և դրանք խթանելու քայլերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախատեսվող քայլերը, որոնք արվելու են Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ինքը մշտապես նշել է, որ Հայաստանում արդյունքները պատվաստումների առումով այնքան էլ գոհացուցիչ չեն: «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների թվի անընդհատ աճը: Ես լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակի գալով էլ այդ տեմպը կաճի, և մենք ճիշտ ժամանակին՝ մինչև տարվա վերջ, հնարավորություն կունենանք հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ նախապատրաստվող փաթեթի մասին հարցին՝ Ավանեսյանը մանրամասնեց, որ հանրային ծառայությունների ոլորտում, այն աշխատատեղերում, որտեղ շփումները բավական լայն են, և քաղաքացիները ռիսկի խմբի ներկայացուցիչ են, առաջարկում են դնել ժամանակ առ ժամանակ թեստավորման պահանջ:

«Այն, որ պատվաստումների տեմպը արագանում է և շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ օրեկան դիմում են պատվաստման համար, ցույց է տալիս, որ վստահություն կա պատվաստումների նկատմամբ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները ավելի շատ կդիմեն պատվաստման համար: Իհարկե, պատվաստումների նկատմամբ նախնական մտավախությունները, ապատեղեկատվությունը, մեծ դեր խաղացին, որ սկզբնական շրջանում Հայաստանում քաղաքացիներն այնքան էլ ակտիվ չէին: Սա պրոցես է, մենք շատ հանգիստ ենք վերաբերվում: Լայնածավալ պատվաստումային գործընթացը սովորական գործընթաց չէ, և, այո, քաղաքացիները պետք է ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասաց նա:

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները