Հասարակական

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում