Բանակ

Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա

1 րոպեի ընթերցում

Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա:

«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին ՀՀ ՊՆ-ն:

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը: Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում