«Արսեն Պետրոսյան կվարտետը» և սոպրանո Կարինե Մկրտչյանը փայլուն են հանդես եկել Ժնևի փառատոնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար Արսեն Պետրոսյանը, որն իր երաժշտական գործունեությամբ ձգտում է հանրահռչակել հայկական ժողովրդական երաժշտությունն ու դուդուկը, «Արսեն Պետրոսյան կվարտետի» հետ ելույթ է ունեցել Geneva Puplinge Classique միջազգային փառատոնին: Կվարտետի հետ հանդես է եկել մենակատար սոպրանո Կարինե Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի համակարգող Անի Գասպարյանն ասաց, որ երաժիշտներն ու երգչուհին ելույթ են ունեցել փառատոնի հայկական երեկոյի շրջանակում, որի կազմակերպումը 2013 թվականից գեղեցիկ ավանդույթ է դարձել:

«Համերգը շատ ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում անցավ: Հանդիսատեսի շարքերում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նաիրի Պետրոսյանն իր տիկնոջ հետ և այլ պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, երաժշտասերներ: Շատ եմ կարևորում այն փաստը, որ միջազգային լսարանը բարձր է գնահատում հայկական երաժշտությունն ու ազգային գործիքները, որովհետև մեր նպատակն է հայկական մշակույթը ներկայացնել միջազգային հարթակում, միջազգային փառատոններում»,- շեշտեց Գասպարյանը:

Նա ընդգծեց՝ արդեն մի քանի տարի փառատոնի գեղարվեստական ղեկավարը հիացած է հայ երաժիշտների վիրտուոզ կատարողական տաղանդով և բարձր է դասում նրանց հնարավորությունները:

«Կվարտետի համերգին կար հուզմունք, դրական ապրումներ: Ինքս պատկերացնում եմ, թե ինչ են զգում մարդիկ, երբ լսում են Արսեն Պետրոսյանի կատարումները, նրա սքանչելի դուդուկն ու երաժիշտների անկեղծ, պարզ, բայց շատ խորը հույզերը, որոնք փոխանցվում են հանդիսատեսին: Դա հրաշալի է: Շատ շնորհակալ եմ Արսեն Պետրոսյանին, փառատոնի ղեկավարությանն ու Կարինե Մկրտչյանին հրաշալի երեկոյի համար»,- ասաց Գասպարյանը:

Փառատոնի համակարգողը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում հետագայում հանդես է գալու դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը, որը ներկայացնում է ռուսական դաշնամուրային դպրոցը: Նա հետաքրքիր ռոմանտիկ ծրագիր կմատուցի. կատարելու է Շոպենի, Բեթհովենի ստեղծագործությունները:

Արսեն Պետրոսյանը ևս նշեց, որ համերգը շատ լավ է անցել, իսկ տպավորությունները վառ են: «Կվարտետը հիմնադրվել է 2018 թվականին: Երաժիշտներն ընկերներս են. քանոն է նվագում Աստղիկ Սնեցունցը, սանթուր՝ Վլադիմիր Պապիկյանը, հարվածային գործիքներ՝ Ավետիս Քեոսեյանը: Հիմնականում ելույթներ ենք ունենում արտերկրում, և մեր առաջնային նպատակը աշխարհում դասական, ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտությունը ներկայացնելն է»,-պատմեց դուդուկահարը:

Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակում կազմակերպված համերգը փառահեղ էր: Այդպես են ասել երաժշտասերները, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու երեկոյին: «Հանդիսատեսը հուզված էր, ոգևորված: Նշում էին, որ հոգու խորքից ենք նվագում: Նրանց գրավել էր նաև երաժշտության հակադրությունը. նվագել ենք և՛ լիրիկական, և՛ ռիթմիկ գործեր: Մենք ևս շատ ոգևորված էինք, քանի որ համավարակի պատճառով երկար ժամանակ ելույթներ չէինք ունեցել»,-խոստովանեց դուդուկահարը:

Արսեն Պետրոսյանն ասաց, որ կվարտետը շրջագայում է Եվրոպայում: Արդեն իսկ մասնակցել են Festival Radio France-ին: Հեղինակավոր փառատոնների շրջանակում համերգներով հանդես են գալու նաև Չեխիայում, Իտալիայում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Էմանուելա Նեմոսի

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում