Life

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Հոլովակում նկարահանվել է դերասանուհի Ժաննա Բություլյանը:

Խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում շնորհակալություն են հայտնել հոլովակի ստեղծման գործում իրենց աջակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց և նշել, որ անհամբեր սպասում են երկրպագուների արձագանքին:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:

Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին:

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում