Փոխվարչապետի խորհրդականը հորդորում է ԵՄ աջակցության փաթեթը չկապել աշխարհաքաղաքական գործընթացների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2,6 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթը, որն առաջիկայում Եվրամիությունը կտրամադրի Հայաստանին, կապ չունի աշխարհաքաղաքական զարգացումների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանի տնտեսական համագործակցությունը ԵՄ և ԵԱՏՄ հետ» խորագրով քննարկմանը հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը՝ նշելով, որ դա Արևելյան գործընկերության հերթական ծրագիրն է, որը նախորդներից տարբերվում է իր մեծ ծավալներով:

«Ես պարբերաբար լսում եմ մամուլում, տարբեր փորձագիտական շրջանակներ անընդհատ այդ հարցը բարձրացնում են՝ «ինչո՞ւ են մեզ աջակցում», «երևի ինչ-որ մի ուրիշ, թաքուն պատմություն կա, որի մասին մենք տեղյակ չենք»… Տեսեք. չկա՛ նման բան: Մենք մեր գործընկերների հետ շատ խորքային աշխատանք ենք տարել այս ընթացքում: 2018 թվականից հետո Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող աջակցությունը պարբերաբար ավելացել է: Մեր համագործակցությունը Եվրամիության հետ շատ դինամիկ է: Առաջին անգամ չէ, որ ՀՀ-ին տրամադրվում է աջակցություն, բայց առաջին անգամ է, որ այս ծավալով միանգամից հայտարարվում է: Կոնկրետ այս փաթեթը ոչ միայն Հայաստանի համար էր նոր, համակարգված գործիքակազմ, այլև Արևելյան գործընկերության մյուս անդամ պետությունների: Ես պարտադիր նշում եմ սա, որ մարդիկ այս ծրագրերը չփորձեն կապել աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացների հետ», - ասաց Մանե Ադամյանը՝ հավելելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանից բացի՝ աջակցություն են ստացել նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան:

Խորհրդականը պարզաբանեց, որ նմանատիպ ծրագրերով տարբեր երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունները թիրախավորված են՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առաջնահերթ հիմնախնդիրները, օրինակ՝ կլիմայական փոփոխությունները, բնական ռեսուրսների վատնումը, էներգաարդյունավետության խնդիրները, ջրային ռեսուրսների կառավարումը, աղբի կառավարումը, որոնք «սահմաններ չեն ճանաչում»:

Մանե Ադամյանի խոսքով՝ սա Արևելյան գործընկերության հերթական շրջանակային փաստաթուղթն է, որը, սակայն, նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ ավելի համակարգված ու ավելի մեծ ծավալներով ֆինանսական միջոցների ներարկում է նախատեսվում:

«Վերականգնում, դիմակայունություն, բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները՝ 2020 թվականից հետո» անվանումով փաստաթղթի շրջանակներում հաստատվել է 7 ուղենիշ: Ի սկզբանե, հաստատվել էր 5 ուղղություն, բայց քանի որ եվրահանձնակատարը Երևանում հայտարարեց հավելյալ 1 մլրդ եվրոյի աջակցության մասին, ավելացավ ևս 2 ուղղություն:

Դրանք են՝

  1. Աջակցություն փոքր ու միջին ձեռնարկություններին
  2. Ենթակառուցվածքային զարգացում (ներառյալ Հյուսիս-Հարավ ծրագիրը)
  3. Թվային վերափոխում
  4. Աջակցություն ՀՀ հարավային մարզերին
  5. «Խելացի Երևան»
  6. Կրթության հասանելիություն
  7. Ջրային ռեսուրսների և աղբի կառավարում

Փոխվարչապետի խորհրդականը շեշտեց, որ փաստաթուղթը աշխատանքային է և դեռևս մշակումների փուլում է գտնվում: Ի դեպ, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը նախատեսվում է հատկացնել մոտ 600 մլն եվրոյի աջակցություն:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 9-ին Երևանում հայտարարել էր, որ Եվրամիությունը 2,6 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթ կտրամադրի Հայաստանին: Աջակցությունն ուղղված կլինի մի շարք ծրագրերի իրականացմանը՝ ավելի ուժեղ և դիմադրողունակ դարձնելով տնտեսությունը, ապահովելով տնտեսական աճ և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Հայերեն English Русский

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում