Հասարակական

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

1 րոպեի ընթերցում

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում:

Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում