Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երկար չի կարող տեւել, փաստում է նաեւ պատմությունը: Այն օրինաչափ է, եթե դիտարկենք փաստը, որ այդ երկրները կիսում են միեւնույն կենսական աշխարհաքաղաքական տարածքները, իսկ Թուրքիան ռազմական արդյունաբերության հզորացմամբ սկսել է իր էքսպանսիայի քաղաքականությունը: Այդ հարաբերություններում հետընթացը չի կարող չազդել նաեւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Այս դեպքում, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, ՌԴ զինված ուժերի հետ Հայաստանի պաշտպանական համակարգի համագործակցության սերտացման ու համատեղ ռազմատեխնիկական համալիրների ձեւավորման գործընթացները պետք է իրականացվեն առավելագույն սեղմ ժամկետներում եւ բարձր արդյունավետությամբ: Այսօր արդեն Ադրբեջանն ամենամսյա հաճախականությամբ զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ՝ ձեւավորելով մեկ ռազմական ճակատ, որին հակազդող միակ տարածաշրջանային ուժերը ՌԴ-ն եւ Իրանն են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում