Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, իսկ քարտուղար` Արծվիկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը հուլիսի 21-ին անցկացրել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջը:

Նշվում է, որ քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում