Սպորտ

Տոկիո-2020. հայտնի են բռնցքամարտիկների մրցակիցները

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. հայտնի են բռնցքամարտիկների մրցակիցները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների առաջին մրցակիցներն Օլիմպիական խաղերում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Տոկիոյի մեկնարկող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը կլինին Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնը: Բաչկովն առաջին մենամարտը կանցկանցի հուլիսի 25-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 08:05-ից:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն առաջին մենամարտում ուժերը կչափի Մեծ Բրիտանիան ներկայացնող Յաֆալ Գալալի հետ: Այն կկայանա հուլիսի 26-ին (Երևանի ժամանակով` 12:15-ից):

Եվ 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ, քանի որ նա պայքարը սկսում է 1/16 եզրափակիչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում