Քաղաքականություն

ԿԸՀ-ն հայտարարեց նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն հայտարարեց նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմումից և ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրելու հետո:

«ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2021 թվականի օգոստոսի 2-ի երկուշաբթի օրը ժամը 10:00-ն»,-հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջան հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10:00-ին:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2021-ի հունիսի 20-ին : Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում