Հասարակական

Հաստատվել են COVID-19-ի 225 նոր դեպքեր, առողջացել է 91 մարդ 

1 րոպեի ընթերցում

Հաստատվել են COVID-19-ի 225 նոր դեպքեր, առողջացել է 91 մարդ 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպքեր, առողջացել է 91 քաղաքացի, արձանագրվել են մահվան 2 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 5 034 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 287 379 -ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 հազար 161 դեպք, որոնցից 218 676-ը`առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 797 բուժառու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում