Գործընկերների լուրեր

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը 2020 թվականին ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ

19 րոպեի ընթերցում

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը 2020 թվականին ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի բացառիկ հարցազրոյցը ejc.am կայքին:

-Պարոն Գվինդաձե, հունիսի 28-ի շաբաթվա ընթացքում տեղի ունեցան ՎԶԵԲ-ի՝ 2021թ․տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը: Որո՞նք էին հիմնական թեմաներն ու առանցքային որոշումները:

-Covid-19-ի հետ կապվածգլոբալ իրավիճակի պատճառով տարեկանհամաժողովը և բիզնես ֆորումը անցկացվել են վիրտուալ տիրույթում։ Այս տարեկան համաժողովը 2020 թվականին Covid-19 համաճարակի սկսվելուց ի վեր վիրտուալ ձևաչափով անցկացված երկրորդ ամենամյա հանդիպումն էր և նշում էր նաև 1991 թվականին ՎԶԵԲ-ի հիմնադրման 30-ամյակը: Համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավոր հատվածի մեր գործընկերների և երկրի իշխանությունների շրջանում, մենք հետաքրքիր բանավեճեր ենք ունեցել միջազգային բարձրաստիճան պետական այրերի և մտավորականների մասնակցությամբ:

Բազմաթիվ քննարկումներիկենտրոնում դեպիկանաչ տնտեսությունանցման և կլիմայի փոփոխության թեման էր: Այս թեման գլոբալ օրակարգի կիզակետումէ, ևՎԶԵԲ-ի նման բազմակողմ զարգացման բանկերը նշանակալի դերակատությունունենայս գործընթացում: ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ 2022 թվականի վերջից իր բոլոր գործողությունները համապատասխանեցվելու են «Կլիմայի փոփոխության մասին» ՓարիզյանՀամաձայնագրի նպատակներին: Այսպիսով, մերաշխատանքն ուղղված է լինելումեր գործունեությաներկրներումդեկարբոնիզացիայիարագացմանը։ Սա, բնականաբար, ազդելու է գործառնությունների և հաճախորդների ներգրավման վրա։ Մեր կողմից ֆինանսավորումը զուգորդվելու է քաղաքականության վերաբերյալ երկխոսությամբ և կարողությունների զարգացմամբ։

Բացիկարճաժամկետ աջակցությունից, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է իրգործունեությաներկրներին՝Covid-19 ճգնաժամի ազդեցությունը կառավարելու նպատակով, 2021թվականիտարեկան ժողովի մասնակիցները քննարկեցիննաև, թե ինչպես աջակցել ՎԶԵԲ-ի գործունեությաներկրների«ավելի լավվերականգնվելու»գործընթացին` խթանելովկանաչ, թվային և ներառական տնտեսությունը:

2024 թվականինՀայաստանը հյուրընկալելու էՎԶԵԲ-ի տարեկանհամաժողովը: Հուսով եմ, որ այդ ժամանակ Covid-19-ի հետ կապվածճգնաժամն ավարտված կլինի, ևբազմաթիվպետական պաշտոնյաներ ևբիզնեսների ղեկավարներկայցելենԵրևան: Սա եզակի առիթ կլինի երկիրը ցուցադրելու ևներդրողների ուշադրությունը գրավելու համար։

-Վերջերս ՎԶԵԲ-ը հրապարակեց Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ (ՏՏՀ՝ REP) փաստաթուղթը, որտեղ ամփոփված են Բանկի տեսակետները մեր տարածաշրջանում տնտեսական միտումների, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ: Որո՞նք են ՏՏՀ-ի հիմնական թեմաները և ուղերձները։

-Այո, վերջին ՏՏՀ-ն թողարկվել է հունիսին: Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ի տարածաշրջանն այս տարի կվերադառնա աճին՝ 2020 թվականի 2.3 տոկոս տնտեսական անկումից հետո: Տարածաշրջանի վերաբերյալ ՎԶԵԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, 2021 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կկազմի 4․2 տոկոս, իսկ 2022 թվականին` 3․9 տոկոս։ Դա, բնականաբար, կախված է մի շարք ենթադրություններից առ այն, թե ինչպիսին կլինի Covid-19 ճգնաժամի ընթացքը տարբեր երկրներում և ենթատարածաշրջաններում: Պետք է ասեմ, որ 2020 թվականին 2.3 տոկոս տնտեսական անկումն այնքան արտահայտված չէր, որքան մենք ի սկզբանե կանխատեսել էինք, և դա պայմանավորված է կառավարությունների կողմից կիրառվող զգալի հարկաբյուջետային խթաններով, նաև նրանով, որ որոշ երկրներում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները պակաս խիստ էին: Հումքային ապրանքների բարձր գները շահեկան եղան արտահանողների համար, նաև մենքտեսնում ենք տարածաշրջանից մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման մեծ պահանջարկ: Միևնույն ժամանակ, զգալիորեն տուժել են այն երկրները, որոնք կախված են ծառայությունների արտահանումից, և այստեղ ես կընդգծեի տուրիզմի և հյուրընկալության ծառայությունները: Առողջության համար ռիսկերը մասամբ մեղմվել են պատվաստումների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, սակայն ռիսկերը դեռ առկա են և տարբեր ուժգնությամբ են ազդում տարբեր երկրների վրա: Միջազգային ներդրումների նվազումը և համաշխարհային տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունը ազդել են դեպի ՎԶԵԲ-ի տարածաշրջան օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա՝ այս ցուցանիշը շարունակում է մնալ նախաճգնաժամային մակարդակից ցածր։ Արտադրանքի ծավալների կրճատման և հակացիկլիկ հարկաբյուջետային միջոցառումների պատճառով պետականպարտքիբեռըշատերկրներումավելացել է,ևայս խնդիրը հարկավոր կլինի լուծել առաջիկա տարիների ընթացքում։ Գնաճային ռիսկը ևս մի խնդիր է՝ այս օրերին բոլորս բազմաթիվ հոդվածներ և քննարկումներ ենք տեսնում այս թեմայով:

Ապագայում շատ բան կախված կլինի Covid-19 ճգնաժամի հետագա զարգացումներից: Երկրների մակարդակով ելքային արդյունքները տարբեր են լինելու: Տարբեր երկրներ տարբեր մեկնարկային պայմաններով մտան աննախադեպ տուրբուլենտության այս շրջանը՝ նրանք տարբեր իրավունքներ ունեն միջազգային աջակցություն ստանալու առումով, միմյանցից տարբերվում են նաև նրանց առողջապահական համակարգերը և տնտեսական կառույցները: Որոշ տնտեսություններ ավելի դիվերսիկացված են և ավելի դիմացկուն, քան մյուսները: Այս ամենը որոշիչ դեր է ունենալու առաջիկա ամիսներին նրանց տնտեսությունների վերականգնման համար: Ակնկալվում է, որ Արևելյան Եվրոպայում և Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) 2021 թվականին ցուցանիշները կաճեն 2.8 տոկոսով՝ նախորդ տարվա 3.9 տոկոս տնտեսական անկումից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստանին, 2020 թվականին տնտեսությունը կրճատվել էր 7․4 տոկոսով՝ արտահանման, ներդրումների և տնային տնտեսությունների սպառման նվազման պատճառով: Սակայն այժմ տեսնում ենք լայնածավալ վերականգնում, որը, հուսով ենք, կպահպանվի: Հայաստանը կախված է համաշխարհային առողջապահական ճգնաժամի զարգացումներից, բայց վերականգնման տեմպը և ծավալը կախված կլինեն նաև միջազգային ներդրողների ուշադրությունը դեպի Հայաստան սևեռելու կարողությունից: Մակրոտնտեսական կայունությունն ու բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտը առանցքային կլինեն այս առումով:

-Ինչպիսի՞ն էին Հայաստանում ՎԶԵԲ-ի արդյունքները 2020 թվականին:

-Հայաստանի համար ՎԶԵԲ-ի վերջին ռազմավարությունը հաստատվել է 2019թվականինոյեմբերին: Դրանում մենքնախանշել ենք2019-2024 թվականներին Հայաստանում մեր գործունեության և քաղաքականությանվերաբերյալերկխոսության գերակա երկուուղղություններ.նախ՝ ամրապնդել մասնավոր հատվածի մրցունակությունը, բարելավել կառավարումը և աջակցել գործարար միջավայրի բարեփոխումներին ևերկրորդ՝խթանել կայուն ենթակառուցվածքները՝առևտրայնացման ևդեպիկանաչ տնտեսությունանցման միջոցով: 2020 թվականինայս նոր հավակնոտ ռազմավարության իրականացման առաջինտարելիցն էր: Այս առաջնահերթությունների լայն շրջանակներում մենք տեղակայում ենք ՎԶԵԲ-իբանկային պրոդուկտներըայն տարածքներում, որտեղ Հայաստանը, իր պետականևմասնավորհատվածներըամենիցշատը դրա կարիքն ունեն։Մենք պահպանում ենք երկու կարևոր սկզբունք. Առաջին՝ հավելյալություն, այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է հավելյալ լինի մասնավոր հատվածի համար, այլ կերպ ասած` ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը կենտրոնանում է մասնավոր ներդրումների և ծախսերի վրա՝ առաջացնելով բազմապատկիչ էֆեկտ, և հաջորդը՝ բանկայնություն, այսինքն` բոլոր նախագծերը, որոնց մենք աջակցում ենք մասնավոր հատվածում` լինի դա ֆինանսական թեիրական հատվածը, պետք է կենսունակ լինեն առևտրային տեսանկյունից, ունենան բիզնեսի տեսլական և նպատակների վստահելի հիմնավորում, ի վիճակի լինեն համապատասխանել ՎԶԵԲ-ի ներքին ընտրության «ֆիլտրերին»՝ թափանցիկություն, ֆինանսական կարգապահություն, լավ կառավարում, ծրագրի հուսալի հովանավոր:

2020 թվականի սկզբից Covid-19 ճգնաժամը ազդել է պետական, կորպորատիվ և ֆինանսական հատվածի հաշվեկշիռների վրա: Այս ճգնաժամի անորոշ բնույթը խաթարել է վարկատուների, ներդրողների, սպառողների և վարկառուների վստահությունը: Այս համատեքստում, 2020 թվականին ՎԶԵԲ-ի գարծարքների տարեկան ծավալը Հայաստանում ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ՝ ավելի քան 160 միլիոն եվրո, որից 10 միլիոնը՝ պետականհատվածի,իսկմնացածը՝մասնավորհատվածիգործառնություններում:

Մենք համագործակցել ենք Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերի հետ` խթանելու առևտրի ֆինանսավորումը, և տրամադրել ենք լիկվիդայնություն, վարկեր ՓՄՁ-ներին ու «Կանայք բիզնեսում» ծրագրին։ Մենք ստորագրել ենք 55 Մվտ հզորությամբ «Մասրիկ» արևային կայանի գործարքը՝ սա տարածաշրջանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էլեկտրակայանն է, այն համատեղ ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացմանը, որը բարձրացնում է էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը, բարելավում էներգաարդյունավետությունը, նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցման միջոցով, և աջակցում Հայաստանի էներգահամակարգում վերականգնվող էներգետիկայի ինտեգրմանը: Մենք նաև ստորագրել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ֆինանսավորում ենք Եվրոպական միության հետ համատեղ:

-Ի՞նչ ծրագրեր կան 2021 թվականի համար։

-Մենք շարունակելու ենքտրամադրելառևտրի ֆինանսավորում,սատարելՓՄՁ-ների մրցունակության, կանայք բիզնեսում, կանաչ տնտեսություն/ էներգաարդյունավետություն ծրագրերինմեր գործընկեր բանկերի միջոցով: Ֆինանսականհատավծումաշխատանքը կշարունակի մնալ Հայաստանում մեր գործառնություններիհիմքում: Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերը ՓՄՁ-ների հատվածն ընդգրկելուհիմնական ուղիներն են: Էներգետիկայի ոլորտում մենք հնարավորություններ ենք ուսումնասիրում«ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ․՚)» փաստաթղթիհամատեքստում, որը հաստատվել է 2020 թվականին:Օրինակ,այս ծրագրի համաձայն,Հայաստանը ցանկանում է մինչև 2030 թվականըմեծացնելարևային էներգիայի արտադրության մասնաբաժինը՝ ավելացնելով մոտավորապես 1000 ՄՎտ արևային հզորություն: Այս համատեքստում մենք ցանկանում ենք աջակցել արդյունաբերական մասշտաբի արևային կայաններին՝ հիմնվելով«Մասրիկ»արևային կայանի հետմեր դրական փորձի վրա: Շարունակվում է էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացումը:

Երևանն ու Գյումրին միացել են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ցանցին 2016 և 2018 թվականներին,համապատասխանաբար: Շատ երկրներում դա օգնում էորոշել, թեենթակառուցվածքներում որներդրումներն ուքաղաքականությանհետ կապվածմիջոցառումներն են առաջնահերթ,որոնք ենուժեղացնումքաղաքների կենսունակությունը և շրջակա միջավայրի կայունությունը: Այս համատեքստում մենք քննարկում ենք Երևան քաղաքի ավտոբուսների պարկիարդիականացման հնարավորությունը: Սա կարող է լինել բազմափուլ առաջատարծրագիր, որըբնապահպանականև սոցիալականօգուտներ կբերի քաղաքին:

Զուգահեռաբար, մենք ուսումնասիրում ենքմասնավոր հատվածումգործարքներ՝ մշակող արդյունաբերությանև ծառայությունների,անշարժգույքի և զբոսաշրջության, հեռահաղորդակցմանևմեդիատեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլոլորտներում: 2021 թվականին, ինչպես և 2020-ին, Հայաստանում մեր գործառնությունների մեծ մասը լինելու է մասնավոր հատվածում ինչպես ծավալով, այնպես էլ թվաքանակով:

Մենք նաև ներգրավված ենք քաղաքականությանվերաբերյալերկխոսությանըև կարողությունների զարգացմանը:Գործարարությանաջակցության գրասենյակը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության«Լավ Կառավարման Հիմնադրամի»կողմից ևաջակցություն է ստանումՎԶԵԲ-ից, ըստ պահանջարկի աջակցություն է տրամադրում իշխանություններին՝բիզնեսմթնոլորտիբարելավման միջոցառումներիառնչությամբ: Մենք աշխատում ենք ՀՀ կենտրոնական բանկի հետ տեղական արժույթի և փողի շուկաների զարգացման ուղղությամբ: ՎԶԵԲ-ի Իրավաբանների թիմն աջակցում է դատականհամակարգիկարողությունների զարգացմանը, ինչպես նաևանվճարունակությանհետ կապված հարցերումկարողությունների զարգացմանը: Եվրոպականմիությանկողմիցֆինանսավորմամբ մենք վերջերս նախաձեռնել ենք մի նախագիծ, որն աջակցում է մրցակցության պաշտպանությանգործակալությանը: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են,ևքաղաքականության վերաբերյալերկխոսությունը խթանում է հնարավորությունները Հայաստանումմեր գործունեության համար:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի զուտ կուտակային ներդրումները Հայաստանում՝շուրջ 190 նախագծերում,գերազանցում են 1,5 միլիարդ եվրոն,ընդ որում դրանցգրեթե 90 տոկոսըբաժին է ընկնումմասնավոր հատվածին:

-Կարո՞ղ եքավելիմանրամասննկարագրելՀայաստանում ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծառայությունները:

-ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին»ծրագիրըաջակցում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ապահովելով տեղական և միջազգայիննոու-հաուիև լավագույն փորձի հասանելիությունը: 2003 թվականից ի վեր ավելի քան 1400 ՓՄՁ-ներաջակցությունենստացել իրենց բիզնեսիզարգացման և միջազգայնացման գործընթացում, ավելի քան 11,5 մլն եվրոգումարի չափովֆինանսավորումէտրամադրվելդոնորների կողմից՝խորհրդատվական աջակցության համար, ավելի քան 300 խորհրդատուներվերապատրաստում են անցել։ 2020 թվականին մոտ 82 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու և ճգնաժամին արձագանքելու համար: Հիմնական դոնորները Եվրոպական միությունն ու Շվեդիան են:

Որպես հրատապ արձագանք Covid-19-ի հետևանքով առաջացած իրավիճակին, տարբեր հատվածների ՓՄՁ-ների համար կազմակերպվել են ճգնաժամի արձագանքման դասընթացներ հետևյալ թեմաներով․ճգնաժամերի կառավարում, ռազմավարական կառավարում, ֆինանսական պլանավորում, թվային մարքեթինգ, ձեռներեցություն և զբոսաշրջության վերականգնում: Մշակվել և գործարկվել է թվային տրանսֆորմացիայի ծրագիր: Ավելի քան 1000 ՓՄՁ-ների համար հասանելի են դարձել թվային լուծումների մասին գիտելիքներն ու պրակտիկ գործիքակազմը: 2021 թվականին Հայաստանում ՓՄՁ-ներին աջակցությունը շարունակվում է մի քանի գերակա ուղղություններով. խորհրդատվական աջակցություն բիզնեսի զարգացման համար, տեղական խորհրդատուների կարողությունների զարգացում ճգնաժամի կառավարման, փոփոխությունների կառավարման և ֆինանսների վերաբերյալ՝ հայաստանյան խորհրդատվական շուկա լավագույն փորձը ներմուծելու նպատակով, 2020 թվականի պատերազմից հետևանքով տեղահանված հայ բնակչության համար ձեռներեցության դասընթացներ: Նոու հաուի ակադեմիան (Know-How Academy) բիզնես կրթության առցանց հարթակ է միկրո և փոքր ՓՄՁ-ների համար՝ այն տրամադրում է գիտելիք և հիմնական հմտություններ ՓՄՁ-ներին Covid-19 ճգնաժամը հաղթահարելու համար: Առաջնահերթ է ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիան. 2021 թվականի համար պլանավորված են դասընթացներ, վեբինարներ և նախագծեր` բիզնեսի թվայնացումը խթանելու և ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիային նպաստելու նպատակով: Ձեռներեց կանանց համար շարունակվում է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում աջակցությունը: 2021 թվականի առաջին կեսին շուրջ 35 հայաստանյան ՓՄՁ-ներ խորհրդատվական աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու համար:

-Ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում ՎԶԵԲ-ի աշխատանքին:

-Հայաստանին անհրաժեշտ են որակյալ ներդրումներ, որոնք կնպաստեն աշխատատեղերիստեղծմանը, կբարձրացնեն արտադրական ներուժը: Հայաստանում վարկավորման ևներդրումների ծավալըմեծացնելու մեր կարողությունը կախված է այնծրագրերից, որոնք ունեն համապատասխան եկամտաբերությունևլավ հովանավորներ, թափանցիկ են, համապատասխանում ենբնապահպանական, սոցիալական ևլավկառավարման ստանդարտներին: Կայուն տնտեսական աճը նույնպեսառանցքային է պետական հատվածումգործարքներ իրականացնելու մերկարողությանհամար,և այդ գործարքներըկախված ենպետությանփոխառություններիսահմանային շեմից։Կա այսպիսի մի տեսլական. Հայաստանը որպես փոքր պետություն և գլոբալ ազգ: Դա հզոր տեսլական է, որը կարող է օգնել ներգրավել ներդրումներ և օգտագործել սփյուռքի, ինչպես նաև սփյուռքից դուրս գտնվող ներուժը:

Ցանկանում եմավելացնել, որ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում մենքտարիներշարունակսերտորենհամագործակցում ենք Եվրոպական միության հետ: Այս գործընկերությունը կարևոր է և թույլ է տալիս շատ բան անել Հայաստանի համար:Ուզումեմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանըև Բրյուսելումտեղակայվածընկերներին՝իրենց անկոտրումնվիրվածության, ներգրավվածության և գործընկերության համար:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում