Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայրաքաղաք Երեւանին ամենամոտ սահմանային կետում՝ Երասխի հարակից դիրքերում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ: Դրանցից առաջինով Բաքուն ցանկանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել իրեն ձեռնտու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս դեպքում Ալիեւը համառորեն չի կարողանում հասկանալ, որ ռազմատենչությամբ եւ ուժի դիրքերից խոսելով երկրների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր չէ հասնել, առավել եւս, որ հայկական կողմն ունի սադրանքներին անհամարժեք կոշտ պատասխանելու բոլոր ռեսուրսները եւ իրավունքը...

Հիմնահարցերից գլխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար սկզբունքի իրացումն է: Վերջինս կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների միջոցով, իսկ ռազմական ճանապարհով լուծման փորձերը որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն բերելու են համարժեք պատասխանի: Իսկ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հասկանում են միայն անհամարժեք կոշտ պատասխանի լեզուն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում