Հասարակական

Երասխի համայնքապետը վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողների կրակոցների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Երասխի համայնքապետը վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողների կրակոցների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների hետևանքով վիրավորում է ստացել թևի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«Նա եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել:

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում էր լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում