Դիմորդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի անկում չի նկատվում. ԳԹԿ-ի պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում: Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն դիմորդները ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ «Հայոզ լեզու» առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:

«Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չէի ասի, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Սովորաբար ցածր են լինում այն քննությունների գնահատականները, երբ դրանք կազմակերպվում են լրացուցիչ փուլում: Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Նորից եմ կրկնում՝ երկրորդ փուլի մասին է խոսքը, իսկ ընդհանուր գնահատականների համար, անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի հայոց լեզվից քննություն տվողների 1/3-ը 18 -ից բարձր միավոր է ստացել:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը երկրորդ փուլի դիմորդներին բաժանեց մի քանի խմբի: Առաջին խումբը, երբ իրոք պատրաստված երեխաներ են և ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել ընդունելության քննությունների առաջին փուլին: Հաջորդ խումբը, երբ եկել են գնահատական փախցնելու և երրորդ խումբը, երբ այնքան, որ դիմել են, միգուցե բախտները բերի: Ահա այդ վերջին երկու խմբերը, ըստ Կարո Նասիբյանի, հիմնականում ստանում են անբավարար գնահատական:

Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվինը, Կարո Նասիբյանը նշեց, որ դա նորություն չէ: Տարիներ շարունակ «Անգլերեն»-ից, ընդհանրապես, օտար լեզվից, ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից:

«Ի դեպ, ասեմ, որ այս տարի դիմորդները բարձր միավորներ ստացան նաև «Հայոց պատմություն»-ից, և օտար լեզվի հետ միջին միավորները համարյա հավասարվեցին: Միայն պատմությունից 135 հոգի 20 է ստացել: Թեպետ ասեմ այստեղ ինչ խնդիր կա: Դա պայմանավորված էր միջինից թույլ թեստով: Ես կարծում եմ, որ «Հայոց պատմություն» առարկայի հետ կապված քննության հարցում Գնահատման և թեստավորման կենտրոնը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անելիք ունեն: Շտեմարանները 4 տարի է չեն փոխվել, դիմորդների համար դժվար չէ 4 շտեմարանն էլ անգիր անել»,-հավելեց Կարո Նասիբյանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա