Հասարակական

ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորները մասնակցել են հոգեբանական աջակցության թեմայով առցանց դասընթացի

1 րոպեի ընթերցում

ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորները մասնակցել են հոգեբանական աջակցության թեմայով առցանց դասընթացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրի անվտանգության ոլորտի կառավարման նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում hուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորների համար անցկացվել է հերթական առցանց դասընթացը` «Հոգեբանական աջակցություն» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի ընթացքում քննարկվել են սթրեսի, կոնֆլիկտի և զայրույթի կառավարման մեթոդները, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում