Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն:

«Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները թե իրենց աշխատավարձի առումով, թե եկամուտների, թե ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետբյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեն իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային կամ «ծրարային» մեթոդներով»,-ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել: Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ:

Հայերեն Русский

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով