ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, որի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։

Դիանա Գալոյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկել են համաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։

ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարևորել է հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը և ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված մյուս ուղղությունները՝ համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք է հայտնել, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը կլինի բարեհաջող և արդյունավետ։

ՀՊՏՀ ռեկտորն ընդգծել է ՇՏՀ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը և որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։

Հայերեն

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել