Կարեն Գիլոյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի մրցաշարերի համակարգող Սինան Տազեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 13-18-ը կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են:

Հուլիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) մրցաշարերի համակարգող Սինան Տազեին, որին ուղեկցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել է Երևանում կայանալիք մրցաշարը:

«Մեզ համար միջազգային մրցաշարեր հյուրընկալելը կարևոր և հետաքրքիր իրադարձություն է: Նմանատիպ մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հետաքրքրվել՝ արդյո՞ք Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը գոհ է մրցաշարի անցկացման պայմաններից: Վերջինս դրական է արձագանքել՝ ընդգծելով, որ առհասարակ տպավորված է մեր երկրով:

Իր հերթին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ընդգծել է, որ մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ և կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարևոր իրողություն է:

Զրուցակիցները քննարկել են նաև Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները, ինչպես նաև Եվրասիական լիգային և Հայաստանում մարզաձևի զարգացմանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում մարզական ենթակառուցվածքները բարելավման փուլում են և հետևողական աշխատանքի արդյունքում դրանք առաջիկայում ավելի լայն հնարավորություններ կընձեռեն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում