Life

Արամ Mp3-ն և Սարո Թովմասյանը հանդես են եկել զուգերգով

1 րոպեի ընթերցում

Արամ Mp3-ն և Սարո Թովմասյանը հանդես են եկել զուգերգով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչներ Արամ Mp3-ն և Սարո Թովմասյանը երաժշտասերների դատին են հանձնել «Արև» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Ընկերներ, երկար մտածում էինք, թե ի՞նչ երգ նվիրենք ձեզ ամառվա այս պայծառ

օրերին, որ էլ ավելի ջերմացներ ձեր սրտերն ու հաղորդեր բարձր տրամադրություն:

Պատասխանը միանշանակ էր՝ արև: Լիահույս ենք, որ կստացվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Արամ Mp3-ն:

Երգի երաժշտության հեղինակն Արամ Mp3-ն է, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Նիկ Էգիբյանը:

Հոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում